Լրագրողների պաշտպանության կոմիտեի եզրակացմամբ՝ Թուրքիայում շարունակվում են ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների հանդեպ իրականացվել հետապնդումներ ։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը։
Կոմիտեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան իր խոսքում մեկնաբանել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի եզրակացությունը. «Վերջին շաբաթներին ԶԼՄ-ների ազատության կտրուկ վատթարացումը Թուրքիայում պահանջում է արագ արձագանքում և մանրակրկիտ փաստաթղթավորում։ Լրագրողները բանտարկվում են, հալածվում և արտաքսվում, լրատվամիջոցները լռեցվում են, կամ էլ վերահսկվում կառավարության կողմից։ Թուրքիան պետք է հակադարձի այս հարձակմանը և պաշտպանի մամուլի ազատությունների մասով իր իսկ ստանձնած միջազգային պարտավորվածությունները»։
Տեղեկացնենք, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն ստեղծվել է 1981թ.։ Կոմիտեն աշխատակիցներ ունի, որոնք զբաղվում են Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում և Եվրոպայում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման, նրանց նկատմամբ կիրառվող բռնության փաստերի հավաքագրման և հրապարակման աշխատանքներով։