Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի փոքր անց Արամ Դանիելյանի տարածած տեսագրությունը Youtube-ից անհետացավ։
Փորձեցինք կապ հաստատել Հրազդանի դպրոցների տնօրենների հետ։ Թիվ 8 դպրոցի տնօրեն Գեորգի Գրիգորյանը, լսելով հարցերը, մասնավորապես՝ ինչու էր Փաշինյանը եկել ձեր դպրոց, ինչ էր ասում, ինչ էր ուզում, արդյոք ձեզ վրա ճնշումներ գործադրե՞լ է, ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս եւ անջատեց հեռախոսը։
Թիվ 4 դպրոցի տնօրեն Արեւիկ Նահապետյանը հայտարարեց, թե չի ասի ինչ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հարցին Փաշինյանը ձեզ վրա ճնշումներ գործադրե՞լ է, պատասխանեց. «Բացարձակ, ոչ, բացարձակ, ո՞վ է ասել, նման բան չի եղել, շատ բարեկիրթ, շատ նորմալ»։ Հեռախոսն անջատվեց, ու հետագա զանգերը տիկին Նահապետյանն անպատասխան թողեց։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում