Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. «Հին Երեւանի» ընդհանուր արժեքը 100 միլիոնը կգերազանցի. «Հրապարակ»

Մարտ 22,2016 10:14

«Ցավոք սրտի, մեր ասած ժամկետները՝ շինարարությունը սկսելու վերաբերյալ, մասնակի իրականացան։ Այսինքն՝ հիմա մի հատվածում է էնտեղ շինարարություն սկսված։ Այս պահին ընթանում են իրացման աշխատանքներ։ Դա նշանակում է, որ ամբողջ տարածքը, որը մոտ 2.5 հա է կազմում, իրացված է, այսինքն՝ գնված է մարդկանցից այդ տարածքի կեսից մի քիչ ավելին։ Հիմա մյուսներից պետք է գնվեն այդ տարածքները, որպեսզի միասնական պրոյեկտ ստացվի»։ «Հին Երեւան» նախագծի ճակատագրի մասին օրերս այսպիսի պատասխան տվեց քաղաքաշինության նախարար, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

-Մտավախություն չկա՞, որ այս նախագիծն էլ չի հաջողվի իրականացնել, կձախողվի, կիսատ կմնա, քանզի խոստումները ժամկետների առումով կարծես թե չեն իրականանում։

– Մտավախություն ես չունեմ, որովհետեւ կառավարությունը պայմանագիր կնքել է կառուցապատողի հետ, դա շվեյցարացի Վարդան Սրմաքեշն է, որը մեծ աշխատանքներ է անում նաեւ Ղարաբաղում, վերջերս, նկատած կլինեք, մամուլով էլ եղավ, որ Ադրբեջանը պրոտեստ էր ներկայացրել, թե ինչու է նա նման ներդրումներ անում։ «Հին Երեւանն» այդ ծրագրերից մեկն է, որի ընդհանուր արժեքը 100 միլիոնը կգերազանցի:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031