«Տվեք ձեր հարցը, պարոն Մանուկյան, մենք մեծահոգի ենք»,- այսօր «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Մարգարիտ, դուք արդարությունը պահեք»,- պատասխանեց Արամ Մանուկյանը։ «Մեր մասով արդարությունը պահված է, դուք ձեր մասով պահեք եւ նախորդ անգամ էիք անարդար եւ այսօր»,- հակադարձեց Մարգարիտ Եսայանը։
Այս երկխոսությունը իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորի միջեւ տեղի ունեցավ հարցերի համար հերթագրվելիս: Հերթագրվել էին Մարգարիտ Եսայանը եւ Կարինե Պողոսյանը, ապա` Արամ Մանուկյանը:
Նկատի ունենալով երկու օր առաջ, Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը, կին պատգամավորները իրենց հարցի իրավունքը զիջեցին Արամ Մանուկյանին: Վերջինս, չհապաղեց, օգտվելով ՀՀԿ-ական տիկնանց մեծահոգությունից հնչեցրեց իր հարցերը` խախտելով հերթագրման հերթականությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ