Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 66-րդ քայլում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Սա Հայաստանի առաջատար շախմատիստի առաջին անհաջողությունն է մրցաշարում:
Մրցաշարի առաջին շրջանում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessbase.in-ի