Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեպարում դղյակներ են կառուցել, որոնք հիմա դատարկ են

Մարտ 21,2016 21:43

Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ուղիով երթեւեկելիս ,միջպետական ավտոճանապարհի եզրին կարելի է տեսնել եռահարկ շքեղ մի առանձնատուն, որի ներքին հարդարման աշխատանքները տարիներով չեն կատարվում, այնտեղ բնակվող չկա: Սահմանամերձ Ոսկեպար գյուղում կան շուրջ մեկ տասնյակ շքեղ առանձնատներ, որոնք անբնակ են: 1990-ական թվականներին դրանք  կառուցել են ռուսաստանաբնակ ոսկեպարցիները,որոնցից շատերի գործերը նախկինի նման բարվոք չեն:

Չհայտարարված պատերազմի ժամանակ սխրանքներ գործած Ոսկեպարի բնակիչների  մի զգալի մասը հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որին կատակով Նոր Ոսկեպար են կոչում: Ամեն տարի, օգոստոսի առաջին կիրակի օրը, երբ ոսկեպարցիները տոնում են Վարդավառը, ռուսաստանաբնակ ոսկեպարցիները կարճ ժամանակով հայրենի գյուղ են վերադառնում:

1981թ. Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 306 աշակերտ, այժմ  գյուղի  միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը դրանից շուրջ 5 անգամ պակաս է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031