armtimes.com-ը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պատասխանը Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի տարածած հաղորդագրության:
«Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճնշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։
Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։
Կարդացեք նաև
Նշեմ, որ Հրազդանի հանրակրթական բոլոր դպրոցների ղեկավարները համաձայնել են Ընտրական օրենսգրքի պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտության մտքի հետ»։