Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը` Ավստրալիա թմրամիջոցի ներկրման մասին հրապարակման առիթով

Մարտ 21,2016 20:44

Ավստրալական «The Sydney Morning Herald»-ը հոդված է հրապարակել Ավստրալիա «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման մասին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանը:

Հայտնում ենք, որ Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 11-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում առգրավվել է ճամպրուկ, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2.1 կգ «մետամֆետամին»: Հետաքննության արդյունքում՝ նույնականացվել են Ավստրալիայում ճամպրուկը ստացած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Շ. Շահբազին և Հ. Կազեմին: Նշված ճամպրուկի առաքման փաստաթղթերի համաձայն՝ այն հասցեագրված է եղել Ավստրալիայի Մելբուռն քաղաք կոնկրետ հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:

2014 թ. դեկտեմբերի 19-ին Ավստրալիայի ոստիկանությունը կայացրել է խուզարկության որոշումներ, որի ընթացքում ձերբակալվել են Շ. Շահբազին և Հ. Կազեմին, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «մետամֆետամինի» ներմուծման փաստով:

2015 թ. հունվարի 15-ին Ավստրալիայի ոստիկանությունը առգրավվել է երկրորդ փաթեթը՝ ճամպրուկի տեսքով, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2 կգ «մետամֆետամին»: Ծանրոցը Հայաստանից ուղարկել է ԻԻՀ քաղաքացի Մ. Ամիրհոսեինը և այն հասցեագրված է եղել Ավստրալիա, Մելբուռն նույն հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:

Շ. Շահբազիին և Հ. Կազեմիին մեղադրանք է ներկայացվել «մետամֆետամինի» երկրորդ ներմուծման դեպքով:

Տեղեկատվությունը Ավստրալիայի ոստիկանության կողմից տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը ի գիտություն: Նաև խնդրել են նշված գործի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում տեղյակ պահել իրենց:

2015 թ. մարտի սկզբին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ԻԻՀ քաղաքացի ոմն Հ.-ն փոստային բաժանմունքից ճամպրուկով ծանրոց է ուղարկել Ավստրալիա, որտեղ հնարավոր է թաքցված լինեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:

Ստացված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունը տրամադրել է Ավստրալիայի ոստիկանությանը, որտեղից հայտնել են, որ վերը նշված ճամպրուկից հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ «մետամֆետամին»:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031