ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում անդրադառնալ իր հասցեին ուղղված նախկին ԲՀԿ-ական, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանի քննադատությանն ու վիրավորանքներին:
«Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը որեւէ արձագանք չի եղել ու չի լինելու: Անկախ նրանից՝ ինչ կշարունակի հայտարարել ու անել»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ խնդրելով լրատվամիջոցներին Գեւորգ Պետրոսյանի հարցով չդիմել ոչ իրեն, ոչ էլ՝ այլ ԲՀԿ-ականների:
Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ականն այսօր ասուլիսի ժամանակ քննադատել է տիկին Զոհրաբյանին՝ պնդելով, որ նա կուսակցությունը տանում է կործանման:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԲՀԿ-ի ներսում խժդժությունները Աբրահամ Մանուկյանի պատճառով են սկսել:
Կարդացեք նաև
Այսօր հարցին, թե Աբրահամ Մանուկյանը կարո՞ղ է փոխարինել Նաիրա Զոհրաբյանին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ ցանկանա անուններ տալ: Աբրահամ Մանուկյանը բազմափորձ մարդ է: Այսօր էլ կուսակցությունում բավական կշիռ, հեղինակություն ունեցող մարդ է: Ինչպես ասում են, ջուրը չտեսած` չպետք է հանվել: Եթե կգա ժամանակը, որ Նաիրա Զոհրաբյանը մեծահոգաբար հրաժարական կտա, ես այն ժամանակ կմտածեմ, թե ում սատարեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ