Մարտի 16-ի լույս 17-ի եւ նախօրեի գիշերն արձանագրված ցուրտը սառեցրել է ոչ միայն գյուղացիների պտղատու ծառերը, այլեւ՝ վարկերը: Ցրտահարությունից տուժած գյուղերի գյուղացիների մեծ մասը գյուղվարկերի տակ են, որոնց բարեհաջող մարումը կախված էր եղանակի բարեհաճությունից:
«Առավոտի» հետ զրույցում Արարատի եւ Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի գյուղապետեր ասացին, որ այգեգործները «գլուխները բռնած» նստած են՝ առաջին հերթին մտահոգվելով, թե ինչպես պետք է մարեն վարկերը:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ