Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա. ահազանգում է Արամ Դանիելյանի ընտրական շտաբը

Մարտ 21,2016 19:11

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը

Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ:

4ffeeac7-99b2-4790-8a9a-81cd3e55491a 763dd6e6-8452-44a4-9c9a-31430fc71658 cae5e7f8-66fd-48c4-9a9e-db909f35a8cf 0915f4ec-41ce-4fd7-ace6-4885c6e68dfb

Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնում ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը:

https://www.youtube.com/watch?v=elEz9cWf7BM&feature=youtu.be

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբ

Հ. Գ. Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել եւ լուսանկարահանել:

Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաեւ՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը:

ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.

1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչո՞ւեն դա արել գաղտնի:

2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:

3. Ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:

4. Արդյոք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031