Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հրապարակային առաջարկություն ՊՆ-ից` ՀԿ-ներին

Մարտ 21,2016 18:20

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ:

Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի՝ ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերի ձևավորման գործում, կարող են քննարկման նպատակով իրենց առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ն ուղարկել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]:

Առաջարկությունները պետք է լինեն մեկ էջի սահմաններում, հստակ հիմնավորված, համապատասխանեն պաշտպանության նախարարության հնարավորություններին և իրավասությունների շրջանակին, ունենան կատարման որակի գնահատման ցուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031