Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդն» առաջարկում է ներգրավել ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Մարտ 21,2016 18:12

«Հայկական  վերածնունդ» կուսակցության հայտարարությունը՝  նոր Ընտրական օրենսգրքի բարելավման սկզբունքային առաջարկների և քննարկման ձևաչափի վերաբերյալ.

  1. Ցուցակների ճշգրտում վրացական տարբերակով` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ոչ ուշ, քան քարոզարշավի մեկնարկից կամ նվազագույնն ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ:
  2. Քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր:
  3. Բոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանման ապահովում:
  4. Ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10, Երևանում՝ 5, երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ:
  5. Ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 85/15 հարաբերակցությամբ` 85 % համամասնական, 15 % ռեյտինգային:

Գաղտնիք չէ նաև, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և´ քաղաքական-հասարակական, և´ մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է:

Այս գործընթացում  հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը, և´ քաղաքացիական հասարակությունը, և´ ԶԼՄ-ները, և´ փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները:

Ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031