«Մենք կարգապահական պատասխանատվության ենք ենթարկելու»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վարդգես Գասպարիի գործին, ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
«Դա պետք է մեր համոզմամբ լինի այս դատավորին դատական համակարգից այնպես աղմուկով դուրս հանելու միջոցով, որը համադրելի կլինի անորակ կադրերից դատական համակարգը մաքրել հասկացողության հետ, եւ այդ անձեռնհաս կադրերը ուղղակի դուրս վռնդվեն դատական համակարգից»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ անցած դատական նիստի ընթացքում առանց ամբաստանյալի եւ իր ներկայացուցիչների հետազոտվել են ապացույցներ՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ առանց ամբաստանյալի ներկայության չեն կարող հետազոտվել ապացույցները. «Սա բազմաթիվ խախտումներից միայն մեկն է, ընդ որում, բազմաթիվ ոչ պակաս խախտումներից, որոնք դատավորը թույլ է տալիս: Այդ թվում՝ նախորդ նիստին մեզ հեռացրել էր վարույթից, այսօր այդ մասին նույնիսկ չհիշեց»:
Կարդացեք նաև
Դատարանին ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու է վաղը՝ մարտի 22-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ