Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների վերջին անեկդոտը՝ իրենց քաղաքի դատարկվելու մասին

Մարտ 21,2016 17:58

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, Գյումրիից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդները երեկոյան ժամերին քաղաքի կենտրոնական հրապարակից բացի, սկսել են կանգնել ու ուղեւորներ հավաքել նաեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:

Շաբաթ-կիրակի առավոտյան էլ այս նույն հրապարակից դեպի Թուրքիա են շարժվում տուրիստական մեծ ավտոբուսներ, որոնց ուղեւորներից, բնականաբար, ոչ բոլորն են տուրիստներ:

Այս ցավոտ խնդիրը գյումրեցիների համար դարձել է անեկդոտի թեմա, անեկդոտ, որտեղ թեեւ պահպանվում է գյումրեցիներին հատուկ սրությունը, սակայն նույն սրությամբ էլ ընդգծվում է քաղաքի ցավը:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակից, «Գյումրի ինֆո տուն» քաղաքացիական լրագրության, մեդիա գրագիտության կենտրոնի պատասխանատու Արմեն Պետրոսյանը իր հետ վերջերս կատարված իրական մի դեպք ներկայացրեց, որը վերնագրել է «Մենք ու Շարլ Ազնավուրը»:

Վերջինս պատմում է. «Սովորականի նման, «Շառլ Ազնավուրի» հրապարակից առավոտները «բարև-Աստծու բարով» գնում եմ աշխատանքի՝ Սախարովի կենտրոն: Առավել մտերիմներին հարց ու փորձ անում: Մինչև գործի հասնելը տեսա «տաքսավատ» անող վարպետ Ալեին:
– Բարև, վարպետ Ալե, ինչ կա-չկա, գործերն ինչպե՞ս են:
– Է՜, բարև Արմեն ջան, ինչխ պիտի էղնին, գործ չկա, մարդ չի մնացել՝ մենք ենք ու Շարլ Ազնավուրը»:

Ի դեպ, Արմեն Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում պատրաստվում են հատուկ միգրացիային վերաբերող անեկդոտներ հրապարակել, որպեսզի այս ոճի մեջ մի քիչ թափ տան, զգաստացնեն իշխանություններին: Ըստ Արմեն Պետրոսյանի, իրենք ամիսը մեկ փորձագիտական վերլուծություններ են կատարում, փորձագիտական խումբը հավաքվում, քննարկումներ է անում, ու ամեն անգամ փորձագետները տխուր տվյալներ են հրապարակում հենց այս թեմայով՝ թե պաշտոնական եւ թե՝ ոչ պաշտոնական:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Պետրոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարո says:

    Ըսեք թող գրե մեկ էլ էս ռեկորդը, եբ օր Բալասանյանը Բոշի սադի ծառերiի գլխները էտել-տրաշել էր տվել, գյումրեցիք սեցին, որ ըսիգ էկավ ու Բոշի սադին բանակ ղրկեց

  2. Kiki says:

    Քա լու՞րջ կսես:

  3. Արմեն says:

    Ազնավուրի պատմությունը լավն էր: Ես առիթ ունեմ պարբերաբար հանդիպելու իրեն, անպայման կպատմեն, հաստատ շատ ուրախ պտի էղնի, չնայած բովանդակության մեջ շատ տխուր է…

  4. Hakob Margaryan says:

    https://www.youtube.com/watch?v=ypiakfRADvk сегодня последний выпуск 21 марта. Առաջին մաս. Հեռվից դիտելով իրար հակասական կարծիքների բախումներով այս հետաքրքիր հաղորդումը, Չնայած ռազմական ասպարեզում գրանցված առաջադիմությանն, առանց կածկածանքի համոզվում ես, որ Ռուսաստանը հայտնվել է բարոյա – տնտեսա – քաղաքական ճգնաժամային կործանման (collapse) ճիրաններում… Եվ այդ ամենը արհեստական ստեղծել են արտաքին ուժերի կողմից վաղուց այնտեղ 5-րդ շարասյան տեսքով ներդրած ջհուդամասոնական ուժերը, որոնք իրենց ձեռքում են կուտակել այդտեղի բանկային, տեղեկատվական, արդյունաբերական, գյուղատնտեսական ճյուղերի ուղղորդման գլխավոր լծակների 70% – ից ավելի հնարավորություններն ու այսօր ՍԱԲՈՏԱԺԱՅԻՆ իրենց գործողություններով ցանկանում են իրենց վաղուց ծրագրավորված նպատակները իրականություն դաձնելու, ժողովրդին սոցիալական ապրելակերպի արհեստական ՎԱԹԱՐԱՑՈւՄՈՎ , հանել նրանց ընդեմ պետական կառավարման համակարգը, քաոս ստեղծել ու մասնատել երկիրը…. Դրան զուգահեռ ավելի Վաթարագույնն է տեղի ունենում այժմ Հայաստանում, որտեղ ի տարբերություն ռուսաստանի նախագահի ու իրեն շրջապատի որոշակի քանակի ռուս – ժողովրդամետ չինովնիկների, որոնք ձգտում են շտկել իրավիճակը, մեզ մոտ`Հայաստան երկրի կործանման առաջատարի պարտականությունը ստանձել է ՏԳԵՏ Ու ԽԱՐԴԱԽ ընտրությունների կեղծարարությամբ իշխանությունը զավթած թուրքամետ ս սարգսյանն, որն իրեն շրջապատել է տեղական նույնպես ԱՆԿԻՐԹ, հիմնականում կրիմինալ ղարաբաղյան ու տեղական Քրեաօլիգարխիկ ծագում ունեցող բանդիտային կլաններով, որոնց մոտ վաղուց իսպառ վերացված են համամարդկային ընդունված ԱՄՈԹԻ, ԽՂՃԻ, գթասրտության արժեքներն ու ինչպես ցուցադրված է տեսանյությում, մեր երկրում նունպես էլ ավելի ահավոր կերպով բաոյական խեղվածությամբ արգելակում են ժողովրդին նորմալ ապրելու հնարավորությունները, անարդարությամբ, թալանի ու ոստիկաննական ուժերի բռնություններով, իրենց թանկարժեք մեքենաններով ԽՑԱՆԵԼ են առաջընթացի գլխավոր պողոտան, որի հետին շարքերում, իրենց հետ միասին հայտնվել են նաեվ գործածությունից հոգնած հին մարկայի Ժիգուլիներ քշողները…. Եվ սա լտպ-ռոբիկ – խեռժական թայֆաների կողմից շինած, ահավոր ԼՃԱՑՎԱԾ- ԽՑԱՆՎԱԾ – ԲԶԿՏՎԱԾ Իրականությունն է, որը հիմնականում, էթիկական նորմերից նույնպես ՓՉԱՑԱԾ մեր ընդիմադիրների առկայությամբ, այսօր էլ ավելի հիասթափեցնելով խոչընդհոտելով մեր հասարակության նորմալ ապրելուն արդեն 25 տարիներից ավելի հետընթաց ենք ապրում ….
    2. Роль ирана, осторожный оптимизм
    .

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031