Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Արարատի մարզի մի շարք համայնքներում դիտվել է ցրտահարություն: Ցրտահարության հասցրած վնասները տեղում ճշտելու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարտի 18-ին այցելել է մարզի 22 համայնք: Ռուբիկ Աբրահամյանը շրջել է Դեղձուտ, Մրգավետ, Ջրաշեն, Հնաբերդ, Արևշատ, Արմաշ, Սուրենավան, Դաշտաքար և այլ համայնքների դեղձի, ծիրանի այգիներում և տվյալ համայնքների ղեկավարների ու գյուղացիների հետ ստուգել ցրտահարության հասցրած վնասները:
Մարտի 18-ին շրջաբերական է ուղարկվել համայնքների ղեկավարներին տեղում աշխատանքային խմբեր ստեղծելու, այդ և հետագա օրերին եղանակի անբարենպաստ պայմանների հետևանքով ի հայտ եկած երևույթները գույքագրելու, հնարավորության դեպքում վնասները հաշվարկելու, համապատասխան արձանագրություն կազմելու և մի օրինակը մարզպետարանին տրամադրելու համար:
Թեև ըստ մասնագետների ցրտահարությունից տուժած ծիրանենիների հեկտարների վերաբերյալ առավել ստույգ պատկերացում կարելի է կազմել մեկ շաբաթվա ժամկետից հետո, այնուամենայնիվ արդեն իսկ ակնհայտ է, որ ցրտահարությունը վերոհիշյալ համայնքներին լուրջ վնաս է հասցրել:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան