Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Հայանտառի» աշխատավարձի 80%-ն է բյուջեից հատկացվում. մնացածը կատարվում է անտառհատումների հաշվին»

Մարտ 21,2016 16:36

«Այսօր մենք, իհարկե, քարկոծում ենք «Հայանտառի» տնօրինությանը եւ մյուսներին։ Կառավարությունը քանի որ իր բոլոր միջոցները դնում է մասնավորի գրպանը, պետական գանձարան համարյա գումար չի մտնում։ Արդեն երկար տարիներ են, որ աշխատավարձի անհրաժեշտ քանակի 80%-ն է պետական բյուջեի միջոցով ապահովվում»,- «Նոյյան տապան»  լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։

Ըստ նրա՝ մնացած 20%-ն ապահովվում է հատումների հաշվին. «Այսինքն անտառը պահպանել՝ հատելով։ Հսկայական գումար է պահանջվում անտառի պահպանության հետ կապված։ Մոտավորապես՝ 1 միլիարդ ռուբլու սահմաններում։ Սրանք մոտավորապես 70%-ն են տալիս։ Իսկ ընդհանրապես անտառի վերականգնման համար գումար չի տրամադրվում»։

Հակոբ Սանասարյանը հայտարարեց, որ անտառտնտեսությունում աշխատող մոտավորապես 1.000 հոգու ապրուստն անտառհատումների շնորհիվ է ապահովվում։

Աշոտ ՒՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031