Մարտի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը, որի ընթացքում կատարվեց նաև Դռնբացեքը:
Ավագ խորանի վրա` փակ վարագույրի առջև, Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Շահե ծ. վարդապետ Անանյանը և Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը հաջորդաբար երգեցին «Բաց մեզ, Տէ՛ր» շարականը, որից հետո բացվեց Ավագ խորանի վարագույրը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին