«Մի շարք սիրիահայեր շատ վատ խոսեցին Հայաստանի մասին: Հերիք եղավ»,- այսօր «Հայացք» ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը՝ անդրադառնալով մամուլում վերջերս քննարկվող սիրիահայերի՝ Հայաստանը լքելու խնդրին:
«Մենք տեսնում ենք՝ բոլոր տեղերում էլ կա եւ՛ լավը, ե՛ւ վատը: Բայց որ մենք ունենք հայրենիք ու եկել ենք այստեղ, պետք է հայրենիքի կողքին լինենք, ինչ էլ որ լինի: Սա մեր հայրենիքն է: Աստված մի արասցե, որ մենք հայրենիք չունենայինք՝ այս ժողովուրդը ու՞ր պետք է գնար. էլի կանադաներ, էլի շվեդիաներ, էլի հոլանդիաներ: Փառք տանք, որ մենք ունենք մեր հայրենիքը, եկել ենք այստեղ բոլորս եւ խաղաղ ապրում ենք: Եվ Հայաստանի կառավարությունը՝ լինի պետական, լինի սփյուռքի նախարարությունը պետք եղած դեպքում, ինչքան որ կարող է, օգտակար լինում են, բոլորին էլ, ինչքան որ կարում են, ինչքան որ ներում է իրենց սահմանները՝ լինի բուժօգնությամբ, լինի այստեղ վիզայի հարցով, լինի կացությունը, լինի օգնություն»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ