Աշխարհում այսօր նշվում է Անտառների պաշտպանության համաշխարհային օրը: Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքերով՝ 2000- 2014 թթ. կորուստը կազմել է 2000 հա: Այդ հետազոտությունները արվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից:
Ռուբեն Պետրոսյանը նշում է, որ ապօրինի հատումները եւս ավելացել են:
2014 թվականին հատվել է 1043, իսկ 2015 թվականին՝ 1972 ծառ: Հատումների ավելացումը, նրա դիտարկումներով, պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի գնի թանկացմամբ:
Ծառահատումների հետ միասին, գլխավոր անտառապետի խոսքերով, վերականգման աշխատանքներ են իրականացվել եւ նախորդ տարի 35 հա անտառտարածք է տնկվել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ