Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երգիծանկարիչները կանդրադառնան ազատ մամուլին

Մարտ 21,2016 16:15

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան ամեն տարի ապրիլի 1-ին ցուցահանդեսով է ներկայանում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (ToTo), այս տարի ցուցահանդեսը նվիրված կլինի ազատ մամուլին եւ կբացվի Ժուռնալիստի տանը:

«Շուրջ 20 երգիծանկարիչներ, որ երբեւէ տպագրվել են, մասնակցելու են ու ցուցադրելու են իրենց գործերը այդ ցուցահանդեսում, որպեսզի հասկանանք, թե ազատ մամուլն ի՞նչ զարգացում կամ հետընթաց է ապրել: Այդ առումով շատ հետաքրքրական է լինելու, երբեմն հիշողությանդ մեջ այնպիսի բաներ են մնում, որ թվում է թե դա անցյալում էր, բայց այսօր էլ շատ արդիական է: Մեր ցուցահանդեսը բացառիկ է լինելու, քանի որ ներգրավված են լինելու բոլոր թերթերը, բնականաբար առաջին թերթերի մեջ «Առավոտն» է եղել, «Ազգը», «Երկիրը» «Ուրարտուն»….Թերթերից որոշները այսօր չեն հրատարակվում: Ինքս 6-7 տարի «Առավոտում» եմ աշխատել»,-նշեց Սուքիաս Թորոսյանը:

Երգիծանկարչի ձեւակերպմամբ, իրենց նպատակն է ցույց տալ երգիծանկարչությունը մամուլում:

Նա ափսոսում է, որ երգիծանկարչությունը ցավոք սրտի Հայաստանում մեռնում է: «Մտածում էի՝ երեւի 3-4 նկարիչ է մնացել, բայց հենց տեղեկացան ձեռնարկի մասին, պարզվեց 20-25 հոգի ցանկանում է ցուցադրել իր արխիվային գործերը: Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ ամենադժվար տարիներին, երբ պետականություն չենք ունեցել, օրինակ Թուրքիայում տպագրել ենք երգիծական ամսագիր, Լոնդոնում՝ «Ապտակը» կամ «Խաթաբալան»՝ Թիֆլիսում: Թերթերում քաղաքական հոդվածների հետ միշտ «գնում» էր երգիծական հումորը: Ափսոսում եմ, որ այսօր դա ընդհանրապես չկա, եւ երեւի ժամանակն է, որ արթնացնենք»,-կարծում է ToTo-ն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ humor.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031