Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր հայրենակիցների ու հյուրերի առջև»

Մարտ 21,2016 15:24

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատակազմի հետ քննարկել են «Արի տուն» ծրագրի 2016թ.-ի անելիքները:

Առանձնակի կարևորելով Երևան քաղաքում ծրագրի պատշաճ կազմակերպումը` Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների մասով լիարժեք կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

«Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շնորհիվ Սփյուռքի նախարարության հետ մենք բազմաթիվ երեխաների ենք հյուրընկալել Երևանի վարչական շրջանների հյուրընկալ ընտանիքներում: Համոզված եմ, որ այս տարի էլ թե՛ 12 վարչական շրջանների ղեկավարները, թե՛ վարչության պետերն ու ողջ անձնակազմը պատրաստ են «Արի տուն» ծրագրի մեկնարկին և երեխաների պատշաճ ընդունելությանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար՝ Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ «Արի տուն» ծրագիրը դարձել է համահայկական հզոր ցանց, որին մեծ աջակցություն է ցուցաբերում մայրաքաղաք Երևանը:

«Նախարարության բոլոր մասնակիցների անունից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ անձամբ Ձեզ, պարոն քաղաքապետ, ինչպես նաև վարչական շրջաններին, այն մեծ աշխատանքի համար, որ արվում է: 2015թ. շուրջ 1100 երեխաներ հնարավորություն ստացան իրենց ամառային հանգիստն անցկացնել Երևանում: Պետք է նշեմ, որ այն ընտանիքները, որոնք իրենց դռները բացում և հյուրընկալում են մեր երեխաներին, դառնում են հայրենիք-սփյուռք գործակցությունը զարգացնելու ամենամեծ կապող օղակը»,- նշել է նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարը նաև հավելել է, որ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերած անձանց և գերատեսչություններին խրախուսելու նպատակով սահմանվել են մի շարք մրցանակներ: Այդ համատեքստում «Արի տուն» ծրագիրը համակարգող հանձնաժողովի որոշմամբ «Վստահելի գործընկեր» է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Լավագույն վարչական շրջան» անվանակարգի վկայականը շնորհվել է Էրեբունի, «Ակտիվ վարչական շրջան» վկայականը՝ Նոր Նորք, իսկ «Աջակից վարչական շրջան» վկայականը`Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին: Բացի այդ, այս տարի նախարարության կողմից սահմանվել է նաև խրախուսական մեկ այլ մրցանակ, համաձայն որի 10 երեխա կմեկնի Բաթում` հանգստանալու: «Արի տուն» ծրագիրը համակարգող հանձնաժողովի որոշմամբ խրախուսական ուղեգրերից 5-ը տրամադրվել է Երևան քաղաքին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր հայրենակիցների ու հյուրերի առջև:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031