Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Պոպուլիզմը կարող է որոշակի սահմանափակող գործոն հանդիսանալ լրատվամիջոցների համար

Մարտ 21,2016 15:17

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը մարտի 21-ին քննարկում էր կազմակերպել «Լրագրողների և քաղաքացիական հասարակության համագործակցության կարեւորությունը Հայաստանում ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով:

Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ասաց, որ կարեւորում է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թեմաների քննարկումները. «Մենք որոշակի տաբուներ ենք ընդունում ակամայից՝ չհամարձակվելով այդ թեմաները քննարկել: Շատ կարեւոր է այդ ազատության ընկալումը, չկան անամոթ հարցեր, չկան ամոթ հարցեր, չկան անքննելի հարցեր, բոլոր հարցերը քննելի են, բոլոր հարցերի մասին պետք է խոսել՝ ճանաչելու տեսակետից: Ես չեմ պատկերացնում, որ առանց հասկանալու, առանց ճանաչելու մենք կարողանանք կարծիքներ հայտնել»:

Արթուր Սաքունցը կոչ արեց ներկաներին լրատվամիջոցների էթիկայի խախտում նկատելու դեպքում դիմել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, մինչեւ լրատվամիջոցները չմտնեն այն դաշտ, որտեղ պետք է, որ գտնվեին՝ «Ուրիշ տարբերակ չկա»:

Նա նաեւ նկատեց, որ կան թեմաներ, որոնք լրատվամիջոցների համար լուսաբանելու տեսանկյունից հետաքրքիր չեն. «ԶԼՄ-ն իր քաղաքականությունն ունի: Այս տեսանկյունից ունենք շահերի հակասություն, որոշակի շարժառիթների անհամապատասխանեցում: Լրատվական միջոցները չեն ուզենա այնպիսի ոչ պոպուլյար թեմայի մասին խոսել, որի հետեւանքով կարող է իր ռեյտինգը ընթերցողների շրջանում ընկնի: Այսինքն՝ դուրս է գալիս, որ պոպուլիզմը կարող է որոշակի սահմանափակող գործոն հանդիսանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031