«Այն, ինչ տեղի ունեցավ, սպասելի էր»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին, որը սահմանադրության հանրաքվեից հետո դարձել է հասարակական եւ քաղաքական քննարկման գլխավոր թեման: Նրա հետ այս հարցում բանավիճում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Փորձ է արվելու ամեն կերպ Ընտրական օրենսգրքում ամրագրել այն ձեւակերպումները, որոնք Հայաստանի իշխանություններն ուզում են տեսնել: Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության ընթացքում՝ եւ հանրության, եւ քաղաքական ուժերի կողմից վկայակոչվել են միանգամայն հստակ խնդիրներ, որոնք պետք է իրենց լուծումը ստանային Ընտրական օրենսգրքում»,- ասաց պարոն Սաֆարյանը՝ մատնանշելով ընտրական ցուցակների հրապարակայնացումը:
«Այս կարեւոր խնդիրներին միացան մի քանի այլ մտահոգիչ ձեւակերպումներ, մասնավորապես այն, որ իրականում համամասնական ընտրակարգի քողածածկույթի ներքո մենք գործ ունենք կրկին մեծամասնական քվեարկության մեկ այլ տարբերակի հետ»,- ասաց պարոն Սաֆարյանը՝ նշելով, որ այս կարեւոր հարցերը թողած՝ իշխանություններն անընդհատ ոչ համարժեք քննարկումներ են անում. «Ընդդիմությունն ասում է՝ ցուցակները հրապարակեք, իշխանությունն ասում է՝ ընտրության չեկածների իրավունքը չենք ուզում խախտենք. այն դեպքում, որ այս օրերին բազմաթիվ գործեր են քննվում հանրաքվեի ընտրակեղծիքների հետ կապված, եւ բազմաթիվ ապացույցներ արդեն հաստատված են, որ բացակայող մարդկանց փոխարեն քվեարկություն տեղի է ունեցել: Հետեւաբար հարց է ծագում, եթե խնդիրները սրանք են, եթե դատարանն արդեն ինքը չի կարող հերքել, որ այլ անձի փոխարեն քվեարկություն է եղել, ինչո՞ւ այդ հարցը չեք լուծում, այլ լուծում եք քվեաթերթիկները գունավորելու խնդիրը: Ինչո՞ւ չեք լուծում այն խնդիրը, որն արհեստականորեն իշխանությունն է ներմուծել, խոսքը վերաբերում է լրագրողների, դիտորդների թվի սահմանափակմանը:
Ինչո՞ւ ներմուծվեց այս հարցը, երբ գլխավորը ընտրացուցակների հրապարակումն էր,- Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց Շիրակ Թորոսյանին՝ ավելացնելով,-Եթե անընդհատ համառում է, նշանակում է, որ իշխանության մտադրությունները ազնիվ չեն, մեղմ ասած»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որ ճիշտ ցուցակներ էլ հրատարակվեն, ընտրությունների ընթացքն էլ նկարահանվի, միեւնույն է՝ վերջին ինստանցիայում հայտարարվելու է – մունք անք խփալ! Լավագույն դեպքում հարցը միայն կարող է այն լինել թե դուրսը որքանով խայտառակ կդիտվի նման ,,ընտրությունը,, որը սակայն, իրենց համար վճռորոշ նշանակություն երբեք չի կարող ունենալ: Ուստի ճիշտ կլինի բոլորովին հեռու քաշվել կրկնվող աչքակապությունից, որովհետեւ այս անիմաստ քննարկումներն ու աժիոտաժը միայն լեգիտիմության տպավորութուն ստեղծելուն են միտված: