ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի միջանցքում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։
Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են, բացել դուռը և հայտնաբերել դիակը։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի