Aravot.am-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանին հիշեցնելով ասածը` թե Սուրիկ Խաչատրյանի որդին իր գիտելիքներով կնպաստի անտառտնտեսության զարգացմանը, հարցրեց, թե Տիգրան Խաչատրյանը «Հայանտառում» աշխատելու ամիսներին ի՞նչ ներդրումներ է կատարել: «Շատ մեծ, գիտական»,- արձագանքեց ներկաներից մեկը:
«Ես չեմ ասել, որ նա անտառային գիտելիքներ ունի, ինքը իմ օգնականն է աշխատել եւ սկսել է սովորել, ուսումնասիրել, բայց այդ երիտասարդը դիմում գրեց՝ դուրս եկավ»,- ասաց պարոն Մաթեւոսյանը:
Մեր ճշտող հարցին, թե այդ ամիսների ընթացքում իր գիտելիքներն ինչպես է ծառայեցրել անտառտնտեսության զարգացմանը, Մարտուն Մաթեւոսյանն ասաց.
«Դժվար է այդ հարցին պատասխանելը, նրա նպատակը ներդրումներ անելը չէր անտառային ոլորտում, սովորում, էր ինքը անտառագետ չէր, օգնականները կարող են այլ մասնագիտություն ունենան»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը «Հայանտառում» աշխատանքի անցնելուց 2-3 ամիս անց` ազատվեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ