Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մեղավոր ճանաչեց Սավչենկոյին. «ՌԻԱ»

Մարտ 21,2016 14:04

Դոնեցկի ռոստովյան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Դատարանի կայացրած վճռով Սավչենկոն մեղավոր է ճանաչվել երկու լրագրողների սպանության և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը ապօրինաբար խախտելու գործով։

Դատարանի վճիռը կարդալիս՝ դատավորը հայտարարել է. «Նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ մարդկանց հետ՝ Սավչենկոն սպանություն է կատարել թշնամանքի և ատելության հողի վրա»։

Դատարանի վճռում նշվում է, որ սպանությունը իրագործելու դրդապատճառներից է եղել Լուգանսկի շրջանում ապրող մարդկանց հանդեպ Սավչենկոյի ատելությունը, ինչպես նաև ատելությունն ընդհանրապես՝ ռուսախոս մարդկանց հանդեպ։

Հիշեցնենք, որ ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով։ Ռուսական հետաքննության տվյալներով 2014թ. ամռանը Սավչենկոն «Այդար» զորամիավորման տրամադրության տակ էր և հենց նրա հաղորդած կոորդինատորների միջոցով էլ հարված է հասցվել, որի հետևանքով զոհվել են լրագրողները։

Ռուսաստանի դատախազությունը պահանջում է 23 տարվա ազատազրկման դատապարտել Սավչենկոյին։

Սավչենկոյի գործով ամբողջական վճիռը դատարանը կհրապարակի վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031