Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ա, ռուս արջը ուզում եք մեզ ոչնչացնի՞». Մանվել Սարգսյանը՝ ՌԴ-ի դեմ դեմարշների մասին

Մարտ 21,2016 13:34

Ռուսական ռազմաբազայի մասին շատ են խոսում, որ բազան վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այդ թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Հայաստանին, որպես գործոն, այդ ռազմաբազայի հանգամանքը դուրս է մղում: Հայաստանը կա՛մ պետք է շատ կտրուկ քայլեր անի՝ դեմարշներ, բայց մինչ այդ պետք է նվաճի այդ իրավունքը, վերականգնի իր սուվերենությունը: Բայց ՀՀ-ում կա մտայնություն, որ ՌԴ-ն կարող է ցանկացած ձեւով Հայաստանին պատժել: Մարդիկ ասում են՝ ի՞նչ ա, ռուս արջը ուզում եք մեզ ոչնչացնի՞ ու դրանով փակում են հարցը: Բայց ռուս արջը կարո՞ղ է քեզ ոչնչացնի: Այս հարցի պատասխանը չի գտնվում ՀՀ-ում: Ո՞րն է ՀՀ-ի ուժը: ՀՀ-ն ունի՞ որեւէ ուժ: Իրենից մի բան ներկայացնո՞ւմ է: 1994-ին ներկայացրել է ՀՀ-ն իրենից ինչ-որ բան, թույլ չի տվել Ղարաբաղում էլ ռազմաբազաների տեղակայում: Քաղաքականությունը սկսում է այնտեղից, որտեղ կա սուվերեն որոշում»:

Ըստ Մանվել Սարգսյանի, ռուս-թուրքական հարաբերություններում ՀՀ-ն ընդհանրապես գործոն չէ. «Եթե թուրք-քրդական բախումներ լինեն, ՀՀ-ի դիրքորոշումը ո՞րն է լինելու՝ միանշանակ քրդերին պաշտպանե՞լը, թե՞ բալանսավորված մոտենալը: Այս հարցում էլ չեմ կարծում, որ ՀՀ-ն կարող է սուվերեն որոշում կայացնել: Վերջում արդեն կբարիշեն եւ քո հաշվին ամեն ինչ կանեն, որովհետեւ դու սուբյեկտ չես»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031