«Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը մարտի 20-ին ներկայացվեցին Կիևի թալիշ համայնքի ուշադրությանը:
Հավաքվածները բարձր գնահատեցին Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների խնդիրների վերհանմանն ուղղված ջանքերը: Ֆիլմերի դիտումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:
Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիա