ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատեւ արձակուրդն արդեն ավարտվել է: Նա այսօր եկել է Ազգային ժողով ՝ աշխատանքի։ Լրագրողների հետ, սակայն, պարոն Սահակյանը չխոսեց:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կնոջ հետ կարճատեւ արձակուրդի էր մեկնել մարտի 14-ին: Մինչ այդ նա առողջական խնդիր էր ունեցել եւ մի քանի օր հիվանդանոցում էր անցկացրել: Իր արձակուրդը Գալուստ Սահակյանն անցկացրել է Գերմանիայում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պետք է անցներ նաեւ բժշկական հետազոտություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ