Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանագիր ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին

Մարտ 21,2016 13:17

Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը եւ ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել եւ Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

 

Արցախի հանրապետության նախագահի կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031