«Որովհետեւ քաղաքական դաշտում գոյություն ունեն պրոյեկտներ: Տարբեր ժամանակներում գոյություն ունեցել են, ունեն ու էլի ունենալու են` ճիշտ այնքան ժամանակ, որքան հասարակությունը թացը չորից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանալու տարբերել:
Այդ պրոյեկտները հրավիրվում են տարբեր քննարկումների, նրանց արհեստական կշիռ ու քաղաքական բովանդակություն է հաղորդվում, նրանք լուսաբանվում են»,- «Առավոտի» հետ զրույցում հայաստանյան քաղաքական դաշտի իրականության մասին իր տեսակետները ներկայացրեց «Ալյանս» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Զրույցի մանրամասները
«Առավոտ» օրաթերթ
19.03.2016