Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջում է փակել Քրդական աշխատավորական կուսակցության գրասենյակը Բելգիայում. «Անադոլու»

Մարտ 21,2016 12:49

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել բելգիացի իր պաշտոնակից, փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն անհանգստություն է հայտնել՝ Բրյուսելում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցչություն բացվելու առնչությամբ։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի համար անընդունելի է Եվրամիության սրտում ահաբեկչական կազմակերպության (Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը Թուրքիայում արգելված է, երկրի իշխանությունները կուսակցությունը բնութագրում են որպես ահաբեկչական կազմակերպություն,-խմբ.) ներկայացուցչություն բացվելը և Բելգիայի իշխանություններից պահանջել է անմիջապես քայլեր ձեռնարկել՝ Քրդական աշխատավորական կուսակցության գրասենյակը փակելու համար։

Հաղորդվում է նաև, որ հեռախոսազրույցից բացի՝ կատարվածի վերաբերյալ Թուրքիայի դժգոհությունը փոխանցելու համար, Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031