Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մյուս խորհրդարանում չե՞ն լինի

Մարտ 21,2016 12:45

«Ի՞նչ էր ասում Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը… ՀԱԿ-ը մի քիչ լայն հասկացություն է: Այլ հարց է`ՀԱԿ-ի որոշ քաղաքական գործիչներ, որոնք չեն ուզում ոչ մի դրական բան տեսնել, որոնք արդեն գիտեն իրենց ճակատագիրը, իրենց մարդկային ռեսուրսը եւ պետք է անընդհատ այն թշնամությունը, վրեժխնդրությունը ժողովրդից հանեն, որ անընդհատ մուր շպրտեն, ցեխոտեն, կեղտոտեն: «Մեզնից հետո, թեկուզ ջրհեղեղ» վերնագրով շարժվում են առաջ: Որեւէ լավ բան չնկատող մարդու հետ որեւէ աշխատանք տանելը ես անիմաստ եմ համարում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` ամփոփելով ուրբաթ օրը խորհրդարանում կայացած Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների արդյունքները:

Վահրամ Բաղդասարյանը, նաեւ քաղաքական մեծամասնությունը, լուծումներ են տեսնում ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի արտահայտած մտահոգությունների համար. «Բայց իրենք չեն կարող, այդ մարդիկ պարզապես ունակ չեն որեւէ բան լսել, եթե դա ասվում է իշխանության կողմից»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ նկատի ունի Վահրամ Բաղդասարյանը, երբ ասում է Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը գիտեն իրենց ճակատագիրը: «Իրենք դատապարտված են, իրենք գիտեն, որ այս ժողովուրդն իրենց տեսել է, այլեւս չի վստահելու: Նրանք վտանգի տակ են նաեւ մյուս խորհրդարան գալու համար: Ես խիստ կասկածում եմ, որ կլինեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031