Ավստրալական The Sydney Morning լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ իտալական մաֆիայի կոորդինացմամբ Հայաստանից թմրանյութեր են տեղափոխվել Ավստրալիա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թմրանյութի տեղափոխումը իրականացրել է իտալական մաֆիան՝ համագործակցելով հայ և իսպանացի միջնորդների հետ։
Լրատվամիջոցի պնդումները մեկնաբանել է բրիտանացի քրեագետ Աննա Սերգին, որը սերտորեն համագործակցել է իտալական մաֆիայի դեմ պայքարող մարմինների հետ. «Մեթամֆետամինի՝ Ավստրալիա տեղափոխելու ճանապարհները, որը մենք բացահայտել ենք, հիմնականում անցնում են Հայաստանով։ Այնտեղից դրանք տեղափոխվում են Իսպանիա՝ Բիլբաո, դրանից հետո էլ Պրահայից և Ֆրանկֆուրտից՝ օդային ճանապարհով, հասցվում են Ավստրալիա»։