ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300,0 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 75.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 312.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս իրականացման համար
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 6.0կգ /18 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ » երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 6.7կգ /23 հատ/ «կարաս » տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի «Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 45 գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է 30.0կգ /60 հատ/ տիրազուրկ «սիգ » տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 50 հատ «սիգ » տեսակի և 90 հատ «կարաս » տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 4 հատ ձկնորսական ցանց:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երևանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35.0կգ /71 հատ/ «սիգ » տեսակի ձուկը հանձնվել է Երևանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն