Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրաձողը`գիտության եւ կրթության մասով

Մարտ 21,2016 12:07

2015-2019 թվականներին Հայաստանի գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում սահմանվել են վեց գերակա ուղղություններ՝ հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, ՏՏ ոլորտ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական եւ սոցիալ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տրամադրած տեղեկանքից:

Հանձնաժողովն այսօր նախաձեռնել է խորհրդարանական լսումներ` «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով: ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը լսումներին չէր մասնակցում: Լսումներին չեն մասնակցում նաեւ հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Հեղինե Բիշարյանը: Ընդդիմադիր պատգամավորներից, քիչ ուշացումով միացավ Արամ Մանուկյանը:

Ruzanna Muradyan_Vahram Baghdasaryan

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր ելույթում տեղեկացրեց, որ պետական ֆինանսավորումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ բազային՝ 70,5 տոկոս ֆինանսավորմամբ, ըստ որի ֆինանսավորվում են պետական գիտական կազմակերպություններ եւ բուհեր: Նպատակային ֆինանսավորում. այդպիսով ֆինանսավորվում են կրկին գիտական կազմակերպություններ ու բուհեր` 13,2 տոկոս: Թեմատիկ ֆինանսավորում, երբ ֆինանսավորվում են հետազոտական խմբեր, անհատ հետազոտողներ և ասպիրանտներ:

2015 թվականի դրությամբ ֆինանսավորվում է 159 թեմա, 13 կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմա, 29 երիտասարդ գիտնական, 23 անհատական ասպիրանտական ծրագիր, 6 երկկողմ ծրագիր, 5 ծրագիր «CANDL» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գծային արագացուցիչի վրա իրականացվող, 5 ծրագիր Շիրակի մարզի կազմակերպությունների համար իրականացվող եւ բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողի հավելավճարի տրամադրման ծրագիր:

AJ lsumner 3Ընթացիկ ծրագրերում ներառված են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր, ֆինանսավորումը՝ 30 մլն դրամ, երիտասարդ հետազոտողների ներգրավվածությանն ուղղված ծրագրեր, որին տրամադրվել է մինչև 100 միլիոն դրամ պետական բյուջեից, գիտական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր՝ ֆինանսավորումը 65 մլն դրամ, և բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագիր՝ 162 մլն դրամ ֆինանսավորմամբ: Լայնամասշտաբ ծրագրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը:

Բյուջեն քիչ է, բայց Սամվել Հարությունյաննը համակարգված աշխատանքի դեպքում միանգամայն իրատեսական է համարում`2020 թվականին գիտության համար ՀՆԱ-ից 1,2-1,4 տոկոս հատկացումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031