Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը

Մարտ 21,2016 11:26

Մարտի 20-ին, ժամը 18.04-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 18-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի 34 TN 085 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Ն. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի ձորակը (մոտ 7մ)՝ կողաշրջվել. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևոր՝ 1980 թ. ծնված Ա. Ս.-ին դուրս են բերել ավտոմոքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

ՀՀ ԱԻՆ

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031