Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար, իմպրովիզացիաների վարպետ Ֆեդերիկո Մոնդելչին սպասված երաժիշտ է Հայաստանում: Հայ ունկնդրի հետ նրա հերթական հանդիպումը 7 սարերի հետեւում չէ: Ապրիլի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում վիրտուոզ սաքսոֆոնահարը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգն էլ կրում է Timeless Melodies խորագիրը: Ծրագրում՝ Թարիվերդիեւ, Կոմիտաս, Հարությունյան, Մանսուրյան, Բաբաջանյան:
Իտալացի մաեստրոն նախկինում Հայաստան էր ժամանել մի քանի տարի առաջ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական համերգաշրջանի կապակցությամբ, ինչպես նաեւ «Անմոռանալի Բիթըլզ» ծրագրով: Հանդես էին եկել նաեւ Արցախում: Հանրահայտ սաքսոֆոնահարը հարցազրույցների ժամանակ խոստովանել էր, որ հայ ունկնդիրը բացառիկ է:
Ապրիլյան համերգի կազմակերպիչները վստահեցնում են, որ այս համերգը եւս տպավորիչ կլինի:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
19.03.2016