Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարները ոչ-ոքի խաղացին եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություն չարձանագրվեց

Մարտ 20,2016 23:04

Մոսկվայում այսօր կայացավ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը: Լեւոն Արոնյան-Անիշ Գիրի եւ Պյոտր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Կեսական միավոր վաստակեցին Վեսելին Տոպալով-Վիշվանաթան Անանդ զույգի կողմերը: Միակ հաղթանակը տարավ Ֆաբիանո Կարուանան, որը պարտության մատնեց Հիկարու Նակամուրային:

Արոնյանն ու Կարյակինը 5,0-ական միավորով բաժանում են 1-ին եւ 2-րդ հորիզոնականները, Կարուանան ու Անանդը նրանցից ետ են մնում կես միավոր, այնուհետեւ գալիս են Գիրին, Սվիդլերը, Նակամուրան եւ Տոպալովը:

Վաղը՝ 9-րդ տուրի զույգերն են՝ Անանդ-Արոնյան, Նակամուրա-Կարյակին, Գիրի-Կարուանա, Տոպալով-Սվիդլեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chessfed.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031