Ծաղկազարդի առթիվ Դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ շարքում կարելի էր տեսնել ինչպես հայ առաքելական եկեղեցու հետևորդների, այնպես էլ այլակրոն օտարերկրացիների, ովքեր խաչակնքվում ու եկեղեցի էին մտնում:
Եկեղեցի տանող աստիճանների մոտ հավաքված վաճառականները հիմնակնում ծերեր և երեխաներ էին: Նրանք ժպիտով առաջարկում էին պսակ, ծաղիկներ, երեխաների ձեռքով պատրաստված արձանիկներ գնել: Եթե անցորդը մի քիչ երկար էր նայում ինչ-որ իրի, բարեսրտությամբ իջեցնում էին գինը: «Միայն թե տար»,- ասում էին: Իսկ երբ տեսախցիկն իրենց կողմն ուղղված էին տեսնում, անմիջապես շփոթվում էին, փորձում փախչել, հետո ժպիտով կատակում ու առաջարկում վաճառվող իրերը լուսանկարել:
Տոնը խորհրդանշում է Հիսուսի գալուստը Երուսաղեմ, իսկ ուռենու ճյուղերը, որից հյուսվում են օրվա խորհրդանիշ ծաղկեպսակները՝ Քրիստոսի հետևորդների խոնարհությունը: Չնայած դրան, տպավորություն էր ստեղծվում, որ այս օրը որոշ երիտասարդների համար լոկ ևս մեկ առիթ է գեղեցիկ ինքնանկար ունենալու:
Կարդացեք նաև
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ
Նման տօները -եկեղեցիէն քաջալերուած հինէն ի վեր և ամէն երկիրներու մէջ առիթներ են ամենօրեայ տխուր միապաղաղութիւնը փարատելու- հոգեւորին խառնելով մարդկայինը որ կորսնցնելու վրայ ենք