Shamshyan.com. Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ 3-րդ հարկի նշված բնակարանի դուռը բացելուց հետո միջանցքում` հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի պարանոցին կա պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները և Արաբկիրի ոստիկանության փորձաքրեագետը, ինչպես նաև ՀՀ առողջապահության դատական բժիշկը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: