Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում. Hcav.am.

Մարտ 20,2016 21:06

Hcav.am. 2016 թ. մարտի 18-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում:

Քննարկումը վարում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, բանախոսներն էին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի փոփոխության նշանակությունը ՀՀ Սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում» թեմայի շրջանակներում Ա. Սաքունցը ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ հավելելով, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հանրային քննարկումներ է կազմակերպել նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Ա. Սաքունցը նկատեց, որ հերթական անգամ հանրային քննարկումների նախաձեռնողը ոչ թե նախագծի հեղինակներն են, այլ ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ նախագծի հեղինակները չեն ապահովում ինչպես քաղաքական ողջ դաշտի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության մասնակցայնությունը՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք՝ հանրության նկատմամբ:

Բանախոսի դիտարկմամբ՝ ինչպես սահմանադրական փոփոխությունների հիմնավորվածության շուրջ հարցադրումներին, այնպես էլ Ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց հարցերին նախագծի հեղինակների կողմից որևէ ողջամիտ պատասխան չի տրվել:

Ա. Սաքունցն իր խոսքում նշեց, որ ինչպես ցույց է տալիս ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրությունը, այն ուղղված է իշխող կուսակցության կողմից կայուն մեծամասնության ձևավորմանը: Դրա մասին է վկայում կոալիցիա կազմող կուսակցությունների թվի սահմանափակումը, որով անխուսափելիորեն սահմանափակվում է կայուն քաղաքական մեծամասնություն կազմելու հնարավորությունը  ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Բանախոսի դիտարկմամբ՝ ոչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները չեն պահպանվել առաջարկվող նախագծում, և միջազգային կառույցների հանձնարարականներին ՀՀ իշխանությունները ընտրողաբար են վերաբերում:

Ա. Սաքունցը կարևորեց ընտրական օրենսգրքի վերլուծությունը սահմանադրական փոփոխությունների տրամաբանության շրջանակներում՝ նկատելով, որ հռչակված նպատակներն ու իրականացվող գործողությունները չեն համապատասխանում միմյանց:

Հաջորդիվ խոսքը տրվեց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանին, որը ներկայացրեց իր դիտարկումները ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031