Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Այդպիսի մարդկանց ի հայտ գալը հասարակական հիվանդության դրսեւորում է»

Մարտ 20,2016 19:54

«Հայաստանում փոփոխություն կատարելու նպատակներից մեկն էլ պետք է լինի այդ կատեգորիայի մարդկանցից (խոսքը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի մասին է) հասարակական իմաստով զերծ մնալը , ժողովուրդը կարողանա պետք է իր քաղաքական մշակույթը առողջացնել եւ  միջավայրը այնպես կազմակերպել, որ նման մարդիկ չկարողանան ասպարեզ դուրս գալ, այսինքն, ոչ թե ֆիզիկապես արգելել, այլ, որ դուրս գան` չընդունվեն, չընկալվեն»,-Аravot.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում այսպես ասաց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն ի պատասխան երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Հարությունյանի արած այն մեկնաբանությանը, որ «Ոչ»-ի ճակատը ձախողվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի պատճառով, նման մի քանի այլ մեղադրանքներ եւս հնչեցին:

Պարոն Ավետիսյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից՝ ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել այդպիսի կատեգորիայի  մարդկանց. «Այդպիսի մարդկանց ի հայտ գալը հասարակական հիվանդության դրսեւորում է»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Այդպիսի մարդկանց ի հայտ գալը հասարակական հիվանդության դրսեւորում է»
    ……………………………………………………………………………………..
    ուրեմն, այս տղոց կեցվածքը՝ իրենց հետ համաձայն չեղող ոեւէ անձի նկատմամբ, համապատասխանում է Քոպրա անունով մի դիւցազներգական կերպարի նուրբ եւ խորունկ փոլիսոփայութեան, զորս յիշեալ Հերոսը կը բանաձեւէ հետեւեալ սոսկալի ու անմահական խօսքերով՝
    «դու հիւանդութիւնն են, իսկ ես՝ դարմանը»

    “you’re the disease, and I’m the cure”

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031