ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝
ժամը 18:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի,
Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին ձնաբուք է: Ուժեղ բքի և
տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ
ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե
ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն