Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը ծանր մեխանիկական վնասվածներ ունեն, այս մասին հայտնում է Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, գրում է РИА Новости-ն:
«Նրանց արդեն «կախարդում են», երկու արկղերն էլ լուրջ վնասվածք են ստացել»,- ավելի վաղ հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների լրատվամիջոցի աղբյուրը:
Միջպետական ավիացիոն հանձնաժողովը (ՄԱԿ) հաստատել է, որ վթարի ենթարկված Boeing-ի արկղերի հետ աշխատանքները սկսվել են. «Միջպետական ավիացիոն հանձնաժողովի մասնագետները համատեղ ԱՄԷ եւ Ֆրանսիայի մասնագետների հետ սկսել են ուսումնասիրել, բացել եւ դուրս հանել հիշողության մոդուլները պահպանված կրիչներից՝ հետագա աշխատանքների համար: Նախապատրաստական աշխատանքները նախատեսվում ավարտել մինչեւ օրվա վերջ»:
Մինչ այդ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնագրիչ սարքերի վերծանման աշխատանքներին մասնակցում են վթարի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող երկրների ներկայացուցիչները: ԱՄԷ-ն հանդիսանում է «Flydubai» ընկերության գրանցման երկիր, ԱՄՆ-ն՝ Boeing արտադրող երկիր, իսկ Ֆրանսիան՝ ինքնաթիռների շարժիչներ արտադրող երկիր: Հանձնաժողովը նաեւ հրավիրել է նաեւ այն հետաքրքրված երկրների ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիները զոհվել են վթարի ընթացքում:
Կարդացեք նաև
«Սեւ արկղերի վերծանումը կարող է տեւել շուրջ 1 ամիս, բայց ճշգրիտ ժամկետները կախված կլինեն ինքնագրիչ սարքերի վիճակից»,- հայտնել են ՄԱԿ-ից:
Շաբաթ օրը Դոնի Ռոստովում կործանվել է Boeing 737-800 ինքնաթիռը, որի 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ