Հովհաննես Թումանյանի Պետերբուրգյան դատավարությանն առաջին անգամ ծանոթացել եմ այն ժամանակ, երբ Հայաստանյան մամուլում ակտիվ քննարկումներ էին սկսվել Հոկտեմբերի 27-ի գործով դատական նիստերի դատամատչելիության, դատական արարողակարգի շուրջ:
Իմ ուսումնասիրած քրեական գործերից սա ամենատարողունակն է եղել :
Հրապարակմանս հիմքում Ամենայն Հայոց բանաստեղծի դստեր՝ Աշխենի հուշագրությունն էր՝ 1911թ.քրեական գործի մասին, որը կազմել է 135 հատոր:
Թումանյանին Պետերբուրգ են տեղափոխել դեկտեմբերի 14-ին: Մեր բանաստեղծի պաշտպանությունն իրականացրել են երկուսը՝ Ալեքսանդր Խատիսյանի եղբայրը՝ Գեւորգ Խատիսյանն ու հրեա Օսկար Գրուզենբերգը:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս են պաշտպանները ծանոթացել գործի նյութերին, ինչպե՞ս էր սահմանված, ինչպես ընդունված է ասել այն ժամանակվա քրեական դատավարության օրենսգրքով:
«Թիֆլիսի իրավաբան Գ.Խատիսյանը 1911թ հունվարին ձեռք էր բերել 7 հատորը, եւ իր բնակարանում կազմակերպել էր նախապատրաստական աշխատանքներ»:
Ուշադրություն դարձրեք.թե երբ է պաշտպանը ծանոթացել, եւ ոչ բոլոր հատորներն են եղել ձեռքի տակ:
Ինչպե՞ս է տեղի ունեցել տեսակցությունը, դատական գործընթացին զուգահեռ:
Դարձյալ ըստ հուշագրության. «Տեսակցության ժամանակ պետք է խոսեինք ռուսերեն եւ վկաների ներկայությամբ»:
Դռնփակ դատավարությանն, ըստ էության, թույլատրել են սակավ հարազատների:
Գործով մեղադրանք է առաջադրվել 159-ին, որից 100-ը բանտված էր, վկաների թիվը հասել է 1000-ի, մասնակցել է 60 փաստաբան:
Ինչ վերաբերում էր հրապարակայնությանը, Աշխեն Թումանյանը գրում է. «Աղմուկ շատ կար այդ գործի շուրջ: Տեղական թերթերը միշտ գրում էին օրվա նորությունները»:
Ի դեպ, առաջին նիստը նշանակված էր հունվարի 17-ին.«Այստեղ ստուգում էին մեր անցագրերը: Բակի խորքում դատարանի շքամուտքն էր, որտեղ նորից էին ստուգում»:
Այսօրվա ուղեկցողների փոխարեն, ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողքին կանգնել է թրով 1 ժանդարմ:
«Ոտքի դատարանն է գալիս»-ի փոխարեն հնչել է. «Դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի կանգնել»:
Նիստին 159 ամբաստանյալներից ներկա է եղել 146-ը, 1000 վկաներից 100-ը:
Բնականաբար, այս հանգամանքը հաշվի առնելով, պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի դատական նիստերն ընթանան…Կովկասում:Վկայակոչվել է նաեւ հեռավորությունը, քանի որ վկաները այդ պատճառով չեն ներկայացել:
10 րոպե խորհրդակցական սենյակում մնալով, դատարանը մերժել է, ըստ էության, ընդդատության հարց բարձրացրած պաշտպանական կողմի միջնորդությունը:
4 օր տեւել է միայն մեղադրական եզրակացության հրապարակումը:
Թումանյանի դեմ ցուցմունք տված ցարական պահնորդական բաժնի գործակալ Շահբազ Շահվերդյանն հայտնել էր, թե բանաստեղծը հայ-թուրքական պատերազմի ժամանակ գնացել էր Ղազախ, ոչ թե հաշտության նպատակով, այլ՝ հակակառավարական գործունեություն ծավալելու:
Ըստ Ա.Թումանյանի. «Փաստաբանները շարունակ կեղծիքներ էին հայտնաբերում գործի մեջ, ստորագրությունների փոփոխություն, տարեթվի նենգափոխում, դիտավորյալ թանաք թափել…»:
Վկաները, ինչպես այսօրվա մեր դատարաններ դատակոչվածները, այն ժամանակ էլ ցուցմունք տալիս ասել են.
-Նախնական ցուցմունքը տրվել է քննիչի ճնշման տակ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Մեր մեծերի դատավարությունների զուգահեռները այսուհետեւ կկարդաք ՆՈԹԱՏԵՏՐՈՒՄ, յուրաքանչյուր կիրակի:
Նախորդը՝ Եղիշե Չարենցի դատավարությունն էր: