Մարտի 18-ին, ժամը 23.45-ին Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել վիրավոր 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանը եւ 28-ամյա Գագիկ Ճաղարյանի դին: Նախնական տվյալներով՝ ծակող-կտրող առարկայով մարմնական վնասվածք է հասցվել Գ. Ճաղարյանի սրտի շրջանում, որի հետեւանքով նա մահացել է, եւ Վ. Մաթեւոսյանի հետույքի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 104 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ զոհվածը եւ վիրավորվածը ընկերներ են, նրանք դարձել են նույն անձի հարձակման զոհ; Որպես հանցագործության մոտիվ նշվում են ֆինանսական չպարզված հարցեր,ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ, Ռուսաստանի Դաշնությունում ծագած այլ հարցեր: Մեր տեղեկություններով՝ առաջիկա մի քանի ժամում հանցագործության մեջ կասկածվողը կձերբակալվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այս ամենը հետևանք է Ոստիկանության տեղի բաժնի անճարության, վաղուց ժամանակն է, որպեսզի մեծն ոստիկանապետը Տավուշին բաց աչքերով նայի: