Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի առաջատարներ Սերգեյ Կարյակինը եւ Լեւոն Արոնյանը հանդիպեցին յոթերորդ տուրում ու 31-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի ու պահպանեցին առաջատարի դիրքերը:
Մրցաշարը հատեց միջնագիծը եւ երկրորդ հատվածում գրոսմայստերները միմյանց հետ խաղալու են հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ