Աշխարհում չկան երեւույթներ, որոնք բոլորի վրա եւ միշտ ունենում միայն դրական կամ միայն բացասական ազդեցություն: Ամեն մի պահ, ամեն մի պատմական ժամանակահատվածում պետք է հաշվեկշռել «պյուսներն» ու «մինուսները»: Անկեղծ լինենք՝ լրագրությունը հետզհետե ավելի ու ավելի է նմանվում քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիզմի, «լրագրական» նյութերը շատ հաճախ հնարավոր չէ տարբերել ֆեյսբուքյան գրառումներից կամ մեկնաբանություններից, դրանք չունեն ոչ նորմալ վերնագիր, ոչ լիդ, ոչ պատշաճ կառուցվածք, տեղեկատվական նյութերի մեջ առկա է հեղինակի գնահատականը, երբեմն՝ առանց որեւէ տեղեկատվության, իսկ հաճախ նաեւ՝ հեղինակի որակումները, պիտակները, վիրավորանքները (զավեշտալի է, երբ կայքային նման նյութերում չի գրվում հեղինակի անունը): Բնականաբար, այդպիսի «լրագրողներին» կարելի է տասնյակներով գրանցել լրատվամիջոցներում եւ ուղարկել ընտրական տեղամասեր՝ իբր լուսաբանելու, իսկ իրականում՝ պաշտպանելու տվյալ քաղաքական խմբի շահերը: Ասել, որ այդ ամենն ինձ շատ է դուր գալիս, չեմ կարող:
Բայց բացի «մինուսներից», կան «պլուսներ», որոնք այս պատմական փուլում շատ ավելի կարեւոր են եւ բազմապատիկ գերակշռում են «մինուսներին». որքան շատ նման ակտիվիստ լինի ընտրական տեղամասում, այդքան շատ է հավանականությունը, որ հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Մենք՝ լուսաբանողներս, չենք դժգոհում, մենք կաշխատենք նեղվածքի պայմաններում, ակտիվիստները մեզ այնքան չեն խանգարի, որքան կխանգարեն տեղամասային հանձնաժողովի նախագահին եւ նրա «թիմակիցներին»: Այդ եւ բազմաթիվ այլ պատճառներով չպիտի լինի տեղամասում լրագրողների թվի որեւէ սահմանափակում, որն, ի դեպ, հնարավորություն կտա նույն կեղծարարներին նաեւ ինձ՝ լուսաբանողիս, տեղամաս չթողնելու: Նա կկանգնի մուտքի մոտ եւ կասի՝ «տեղ չկա». ես ինչպե՞ս պետք է իմանամ՝ ներսում 40 լրագրող կա, թե 400: Թե՞ հավատամ կեղծարարի խոսքին:
Այնպես որ, հարգելի իշխանավորներ, եթե մենք այս պարագայում վատ չենք զգում կեղծ լրագրողների պատճառով, դուք էլ մի՛ զգացեք: Մանավանդ, որ դուք վատ եք զգում բոլորովին այլ պատճառներով:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սակայն կայ նաեւ մի այլ, հիմնական տարբերութիւն: Քաղաքական մարդոց (եւ անշուշտ համեստափայլ կիների) պարագային, «մեծ հանրութեան» մօտ, հիմնավորված լինի կամ ոչ, դժբախտաբար հաստատված է արդէն՝ կեղծաւորութեան, ստախօսութեան, անպարկեշտութեան, ամբարոյութեան, անհատական անսահման շահագրգռութեան, փառամոլութեան, սնափառութեան եւ նոյնանման սիրուն գիծերի կանխավարկած մը: Մինչ լրագրողների նկատմամբ՝ սկզբնական այն ակընկալութիւնը կայ տակաւին, որ անոնք պէտք է լինեն առաքինութեան հսկիչները, արդարութեան պաշտպանները, ճշմարտութեան ախոյանները: Հետեւաբար, երբ որ այդ նախնական համարումը կը խորտավկի, այդ վստահութիւնը կը խախտի, աւելի խիստ ու դաժան է դատապարտումը:
Այսինքն Ձեզ թվում է, որ կարևոր է միայն լրագրողների և իշխանության կարծիքը, իսկ մենք՝ ընտրողներս, հոտի պես պիտի գանք, խցկվենք ընտրատարածք, ընտրենք ու հրմշտելով դուրս գանք, և չխանգարենք լրագրողների ու իշխանավորների հակամարտությա՞նը….
Ասեմ իմանաք, որ այդ Ձեր նշած կիսագրագետ լրագրողներից ու մուտիլովշչիկ ակտիվիստներից զզված ժողովուրդը հենց այդ զզվանքից է պասսիվացել քաղաքական կյանքի նկատմամբ: Որպես կանոն՝ ՛՛պայթեցրել է ինտեռնետը…՛՛ , ՛՛ցնցող դեպք…՛՛ ՛՛Շտապ…՛՛ և այլ փիառային սկիզբ ունեցող նյութերը մարդիկ էլ չեն կարդում, քանի որ հետո իրենց խաբված են զգալու և զայրանան…
Գլխաքանակը երբեք որակ չի ստեղծում: ՛՛ԱկԾիվիստների մեծ մասը իրենց փայ խախտումը ամեն գնով ուզում են ՛՛գտնեն՛՛ և բալագանի են վերածելու պրոցեսը, ղալմաղալներով վիդեոներ հրապարակեն ու զահլեքս տանեն:
Դուք առաջարկում եք կեղծ լրագրողների բանակո՞վ պայքարել կեղծիքի դեմ… զարմանալի է:
Ռեսուրս և հավատարիմ մարդկանց այդ մինիմալ քանակը չունեցող քաղաքական ուժերը չգիտես ինչու զարմանում են, որ ձայներ չեն հավաքել… որ իսկի վստահված անձեր չունեք, ո՞րտեղից ձայներ պիտի լինեն: Ձայները բաշխվում են Ճիշտ այնպես, ինչպիսին է ուժերի ռեսուրսների հարաբերակցությունը: Լավ՝, իշխանությունը վատն է, համաձայն եմ: Բայց դիմացի՞նն ով է, ու՞մ եք ուզում որ մարդիկ ձայն տան, ընդիմություն կոչվածից ու՞մ եք տեսնում Հայաստանի ղեկին: Մի հատ անունները թվարկեք էլի, և որ դրանից Ձեր իսկ ծիծաղը չգա…..
P.S. Իմ խորին համոզմամբ՝ ակԾիվիստը և ընտրակեղծարարը լիովին նույն ՏԵՍԱԿՆ են, ուղղակի տարբեր ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ: Փոխեք նրանց տեղերը, և ոչինչ չի փոխվի: Այդ տեսակով անարդարության դեմ պայքարը հենց բերեց Ուկրաինային այսօրվա վիճակին, կամ տեսա՞ք, թե ինչի հասցրեց Ասադի ռեժիմի դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից հանցագործներին օգտագործելը:
Ոչ մի հարց չի կարելի լուծել առանց միջոցների խտրականության՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ …
Ընտրողները պետք է որ կողմ լինեն, որ իրենց կամքը չաղավաղվի եւ չընտրված մարդիկ չշարունակեն իշխել:
Այո, հավանաբար… բայց ՎԱՏԻ և ԱՎԵԼԻ ՎԱՏԻ մեջ ընտրություն կատարելիս էլ ՊԵՏՔ Է ՈՐ շատերը ավելի վատն ու կասկածելին Չընտրեն… երբ այլընտրանքը ավելի վատն է, թողնում են նույնը, այլ ոչ թե վատն են ԸՆՏՐՈՒՄ: Մոտեցման մեջ է հարցը:
Իսկ մարգինալ փոքրամասնությունը ընտրում է ՛՛ով ուզում է լինի, միայն թե սրանք չլինեն՛՛ սկզբունքով, հետո էլ զարմանում, թե այդ ինչպես է որ բոլորը իրենց պես չեն մտածում…
Ի դեպ այդ մտածելակերպը մարգինալների հիմնական բնորոշ գիծն է
Դրանք ոչ թե ընտրողներ են, այլ՝ ակծիվիստներ ու ընդդիմադիրներ, որ ամեն կերպ փորձում են հայրենանվեր իշխանավորներին խոչընդոտել նորանոր բարձունքներ նվաճելու սուրբ գործում:
Ընդ որում՝ այդ ապազգային տարրերը այնքան փոքրոգի են ու ագրեսիվ տրամադրված, որ հայրենի դատարանները ՛՛Այո՛՛-ի համար անձնազոհ պայքար մղող մի խումբ աննկուն հայրենանվերների կրծքով պաշտպանելով՝ հազիվ փրկեցին ազատազրկումից:
Հիշենք թեկուզ Զավեն Միրիջանյանին, որ լինելով 3 անչափահաս երեխաների հայր, թաղապետարանի աշխատակցի իր համեստ աշխատավարձից դրամ-դրամ հավաքել էր, որպեսզի 200 հազար դրամը գցեր դրանց անկուշտ երախը՝ միայն թե բոլորս ապրեինք ՛՛Այո՛՛-ի հովանու տակ, մինչդեռ պարզվեց, որ ակծիվիստ-ընդդիմադիրները ոչ միայն զուրկ են հայրենասիրությունից, այլ պարզապես շարքային գործ տվողներ են:
Ասածներս թեև ապացուցման կարիք չունեն, սակայն համեստ վիճակագրությունն անգամ ցույց է տալիս, որ դատարանի բաժին դարձած բոլոր հայրենանվերները մեր իշխանական բուրգի հիմքում հաստատ կանգնած ՛՛Այո՛՛-ի կողմնակիցներ էին, մեր երջանիկ ներկայի և պայծառ ապագայի մշտարթուն երաշխավորները…
Ընտրակեղծարարը իմ պատկերացմամբ դա նույն ակտիվիստն է, ուղղակի հայտնված իշխանական ճամբարում: Ակտիվիստ լինեմ, թե սուտ եմ ասում…
re:
https://www.aravot.am/2016/04/28/685748/
«Բուռն ու չափազանց կոշտ էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ Զարուհի Փոստանջյանին.» ……………………………………………………………………………
ասիկա լրագրողին կարծիքն է, տեղաւորված՝ Տիկին Զոհրաբյանի խօսքերից ճիշտ առաջ, որպէս ներածական անոնց, եւ հետեւաբար կը հանդիսանայ ընթերցողը նախատրամադրելու, անոր կարծիքին ազդելու միտող արտայայտութեան
եւ ոչ միայն կոշտ է եղեր ըսվածը,
այլ՝ «չափազանց» կոշտ…
նոյնանման, ենթակայական ներածականներ երբեւիցէ գրե՞լ է այս լարգրողը – կամ որեւէ այլ լրագրող – այս Կայքէջում, մէջբերելէ առաջ Տիկին Փոստանջյանին ելոյթները… որոնք անշուշտ մի՜շտ նուրբ են, միշտ մեղմ եւ նուրբ, չափազա՛նց նուրբ…
սա լրագրողի կողմէ կարգին կողմնակցութիւն է, քաղաքական կողմնակալութիւն